Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի արևմտյան մասում՝ հիմնական շիաներով բնակեցված շրջաններից մեկում, տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհերի թիվը հասել է 24-ի: Վիրավորների թիվը հասել է 42-ի, հայտնում են տեղական Tolo News-ը:
Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել մասնավոր համալսարաններից մեկի և Աֆղանստանի փոխվարչապետի տանից ոչ հետո:
Նշվում է, որ պայթուցիկը գործարկել է մահապարտ ահաբեկիչը, սակայն այս տեղեկությունը դեռևս չի հաստատվել: