20 տարեկան հասակում մահացել է Ալյասկայի Թալկիթնա քաղաքի պատվավոր քաղաքապետ Ստաբբս անունով կատուն, հայտնում է KTVA հեռուստաալիքը:
Ստաբբսը 900 բնակիչ ունեցող փոքրիկ քաղաքի ղեկավար է դարձել, երբ դեռ մի քանի ամսական էր: Թալկիթնայի բնակիչները այնքան էին հոգնել տեղական քաղաքական գործիչներից, որ որոշել էին քաղաքապետի պաշտոնում առաջադրել անպոչ կատվին: