Իսլանդիայի ափերի մոտ նացիստներին պատկանող 4 տոննա ոսկի են գտել

12:47     24 հուլիսի, 2017

Բրիտանական Advanced Marine Services ընկերության սուզորդները Իսլանդիայի ափերի մոտ խորտակված նավում 4 տոննա ոսկի են գտել, որը պատկանել է նացիստներին:

Ենթադրվում է, որ նացիստներն ոսկին վերցրել էին Հարավային Ամերիկայի երկրների բանկերից: Նավը 1939 թվականին Բրազիլիայից ուղևորվելիս է եղել Գերմանիա: Հաղորդվում է, որ նավը խորտակելու հրամանը տվել է անձամբ Հիտլերն այն բանից հետո, երբ բրիտանական նավատորմը հայտնաբերել է այն և կարող էր զավթել:

Նախնական գնահատականի համաձայն, հայտնաբերված ոսկու արժեքը 100 մլն դոլար է:


© armedia.am