Արցախում Վարդավառը տոնել են զբոսաշրջիկների հետ

13:52     24 հուլիսի, 2017

«Բացահայտիր քեզ համար քո երկիրը» ծրագրի շրջանակում զբոսաշրջության պետական կոմիտեի և Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչերի համար կազմակերպվել է դեպի ճանաչողական այց Արցախ, որի ուղղություններից մեկը եղել է Տիգրանակերտը, հայտնում է «Արմենպրես»-ը: Այս ընտրությունը պատահական չի եղել, քանի որ Վարդավառն արցախցիներին համախմբել է հենց Տիգրանակերտում:

Արցախցիները ոգևորված են եղել, իսկ արտերկրից ժամանած զբոսաշրջիկները՝ տպավորված: Սա նրանց առաջին այցն է եղել Հայաստան, և նրանք առաջին անգամ մասնակցել են Վարդավառին:

Վարդավառի տոնակատարության բարձր տրամադրությունն ապահովել են երգն ու պարը:


© armedia.am