Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը «International Champions Cup» ընկերական մրցաշարի` «Ռեալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման ժամանակ լուսանկարվել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, հաղորդում է Armsport-ը:
Մխիթարյանն այդ լուսանկարը հրապարակել է «Instastory» բաժնում` հիշատակելով հոլիվուդյան դերասանուհու մասնակցությամբ հայտնի ֆիլմը:
Սանտա-Կլարայի «Լեվայս» մարզադաշտից լուսանկարներ է հրապարակել նաև անձամբ Ջուլիա Ռոբերտսը: