Սիրիայից փախստականներ ընդունող երկրներ ԱՄՆ-ից օգնություն կստանան: համապատասխան օրինագիծը հաստատել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Հատակացումների հանձնաժողովը: Նախատեսվում է, որ այս նպատակով ԱՄՆ-ը հատկացնելու է 47.4 մլրդ դոլար, հայտնում է Ամերիկայի հայկական համագումարի մամուլի ծառայությունը:
Փաստաթղթում ընդգծվում է Սիրիայի և հարևան երկրների բնակչության որոշ խոցելի խմբերի՝ մասնավորապես սիրիական հակամարտությունից տուժած սիրիացի փախստականների, կրոնադավանական փոքրամասնություններին լրացուցիչ օժանդակության անհրաժեշտությունը:
Ամերիկայի հայկական համագումարն ողջունել է տվյալ օրինագիծը՝ նշելով, որ Սիրիայի հայերը շարունակում են գտնվել այդ խոցելի խմբերի կատեգորիայում: