Իսրայելը կապամոնտաժի Տաճարի լեռան մուտքի մետաղորսիչները

10:26     25 հուլիսի, 2017

Իսրայելի իշխանությունները որոշում են ընդունել ապամոնտաժելու մետաղորսիչները Երուսաղեմի Տաճարի լեռան մուտքի մոտ, որոնց տեղադրումը հանգեցրել է զանգվածային բողոքի ակցիաների, հայտնում է Reuters-ը՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակին հղումով:

Նշվում է, որ մետաղաորսիչ շրջանակներին կփոխարինեն տեսախցիկները, որոնք տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ կարողանում են ճանաչել մարդկանց, բացահայտել կասկածելի պահվածքը՝ այդ թվում նաև զենք և պայթուցիկ անցկացնելու փորձերը:

Միևնույն ժամանակ Իսրայելի ոստիկանությունն ուժեղացնելու է իր ստորաբաժանումները՝ Լեռան այցելուների անվտանգության ապահովման համար անհրաժեշտության դեպքում լրացուցիչ գործողություններ իրականացնելու համար:


© armedia.am