Իսրայելի իշխանությունները որոշում են ընդունել ապամոնտաժելու մետաղորսիչները Երուսաղեմի Տաճարի լեռան մուտքի մոտ, որոնց տեղադրումը հանգեցրել է զանգվածային բողոքի ակցիաների, հայտնում է Reuters-ը՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակին հղումով:
Նշվում է, որ մետաղաորսիչ շրջանակներին կփոխարինեն տեսախցիկները, որոնք տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ կարողանում են ճանաչել մարդկանց, բացահայտել կասկածելի պահվածքը՝ այդ թվում նաև զենք և պայթուցիկ անցկացնելու փորձերը:
Միևնույն ժամանակ Իսրայելի ոստիկանությունն ուժեղացնելու է իր ստորաբաժանումները՝ Լեռան այցելուների անվտանգության ապահովման համար անհրաժեշտության դեպքում լրացուցիչ գործողություններ իրականացնելու համար: