Հայաստանը շախմատի աշխարհի գավաթին կներկայցնեն Լևոն Արոնյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանը, հայտնում է News.am-ը: Այս մասին հայտնի է դարձել ՖԻԴԵ-ի հրապարած մասնակիցների կազմից: Թբիլիսիում սեպտեմբերի 2-27-ը կայանալիք առաջնությունը կանցկացվի ընդհանուր թվով 128 մասնակիցների միջև:
Արոնյանը մասնակցության իրավունք ստացել է բարձր վարկանիշի շնորհիվ, իսկ Հովհաննիսյանն ու Մելքումյանը Եվրոպայի նախորդ երկու առաջնություններում ցույց տված արդյունքների շնորհիվ:
Եզրափակիչի մասնակիցները կնվաճեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր: