Հայտնի են Հայաստանի մրցակիցները «Տանկային բիատլոնում»

13:15     26 հուլիսի, 2017

«Ալաբինո» զորավարժարաում կայացել է Համաշխարհային բանակային խաղեր-2017-ի շրջանակներում անցկացվող «Տանկային բիատլոնի» մասնակցի թիմերի ելույթների և մրցույթի փուլերի հերթականության վիճակահանությունը: Ինչպես փոխանցում է tvzvezda.ru-ն, վիճակահանության արդյունքում հայ տանկիստները հայտնվել են Հնդկաստանի, Վենեսուելայի և Նիկարագուայի հետ նույն խմբում: Առաջին մրցումը տեղի կունենա հուլիսի 30-ին:

Այս տարի «Տանկային բիատլոնում» մասնակցում է 19 թիմ՝ Հայաստանից, Ադրբեջանից, Անգոլայից, Բելառուսից, Վենեսուելայից, Զիմբաբվեից, Հնդկաստանից, Իրանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Չինաստանից, Քուվեյթից, Լաոսից, Մոնղոլիայից, Նիկարագուայից, Ռուսաստանից, Սերբիայից, Տաջիկստանից և Ուգանդայից: Ուգանդան և Լաոսն առաջին անգամ են մասնակցում մրցումներին:

Այս տարի սեփական տանկերով հանդես կգան Բելառուսի (Т-72), Հնդկաստանի (Т-90) և Չինաստանի (Type 96B) հավաքականները: Մանացած հավաքականները հանդես կգան ռուսական կողմի տրամադրած տանկերով: Այս նպատակով պատրաստվել է 70 հատ Т-72Б տանկ:


© armedia.am