Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը երգ է գրել: «Բայկոնուրի ճանապարհին ինքնաթիռում մի քանի տող եմ գրել: Ստացվեց ուրախ երգ տխուր պատմության մասին», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ռոգոզինը:
Ռոգոզինի գրած բառերի համար երաժշտություն է գրել կոմպոզիտոր Անդրեյ Կտիտարևը, իսկ վիդեոն մոնտաժել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը՝ այն կազմելով «Մեծ դասամիջոց», «Կովկասի գերուհի», «Սեր և աղավնիներ», «Մոսկվան արցունքներին չի հավատում» և այլ ֆիլմերի հատվածներից: