Կալիֆորնիայում սկյուռն առանց էլեկտրաէներգիայի է թողել ավելի քան 45 հազար մարդու

09:50     26 հուլիսի, 2017

Մոտ 45.5 հազար մարդ կալիֆորնիական Սան Դիեգո քաղաքում առանց լույսի է մնացել սկյուռի պատճառով, որը վնասել է էլեկտրալարը, հայտնում է CBS8 հեռուստաալիքը։

Միջադեպի պատճառով առանց էլեկտրաէներգիայի են մնացել բնակելի շենքեր, դպրոցներ և ձեռնարկություններ:

Նշվում է, որ քաղաքի էլեկտրամատակարարումն արդեն հաջողվել է վերականգնել


© armedia.am