Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն մեղադրանքին, իբր իսրայելական կողմը փորձում է «մուսուլմանների ձեռքից խլել» Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթը, գրում է «Արմենպրես»-ը:
«Էրդողանը վերջին մարդն է, ով կարող է խորհուրդ տալ Իսրայելին», - նշվում է Նեթանյահուի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
Հարցի վերաբերյալ արտահայտվել է նաև Իսրայելի ԱԳՆ խոսնակ Էմանուել Նահսոնը՝ գրառում կատարելով իր թվիթերյան էջում: Նա նշել է, որ «ավելի լավ կլինի, եթե Էրդողանը հետաքրքրվի իր երկրի խնդիրներով: Օսմանյան կայսրության օրերն արդեն վաղուց են անցել»: