Տարատեսակ ապրանքների և ծառայությունների իրացման գծով Թուրքիայի խոշոր կայքերից մեկում հայտարարություն է հայտնվել հայկական արծաթե գոտու վաճառքի մասին, հայտնում է NEWS.am-ը:
Հայտարարության մեջ նշվել է, որ թանկարժեք գոտին պատրաստել են հայերը և որ այն շատ հին է: Վաճառողը գոտին գնահատել է 120 հազար դոլար: