ԱՄՆ-ի Կենգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանն ողջունել է Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծը՝ այդ երկրներին անվանելով «ԱՄՆ-ի ամենավտանգավոր հակառակորդներ»:
Նշենք, որ Ներկայացուցիչների պալատի օրինագիծը սահմանափակում է պատժամիջոցները չեղարկելու նախագահի լիազորությունները և այս հարցում վերջնական խոսքը տալիս է Կոնգրեսին: Օրինագիծը նաև կոդավորում և օրենքի ուժ է տալիս այն պատժամիջոցներին, որոնք սահմանվել էին Բարաք Օբամայի գործադիր հրամաններով: Սա զգալիորեն դժվարացնում է պատժամիջոցների չեղարկումը՝ անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն ԱՄՆ-ի հարաբերություններն այդ երկրների հետ: