Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը վավերացնում է Հայաստանի հետ զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրը, հայտնում է РИА Новости-ն:
«Վավերացնել Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի զորքերի միավորված խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Մոսկվայում 2016-ի նոյեմբերի 30-ին»,- ասվում է փաստաթղթում։