Թուրքիան չի կարող դառնալ Եվրամիության անդամ, նման կարծիք է հայտնել Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքերով Թուրքիայի անդամակցությունը Եվրոպական միությանը հնարավոր չէ, ինչի մասին խոսում են մի շարք պատճառներ և գործոններ՝ այդ թվում քաղաքական, գաղափարական և տնտեսական:
«Եվրոպան երբեք չի կարող մարսել Թուրքիայի մուտքն իր կյանք, նույնիսկ զուտ տնտեսական, և այնուհետև՝ ժողովրդավարականից քաղաքական պատճառներ: Արդար և իրավաչափ կլիներ, Անկարայի ռեժիմին պարզ ասել՝ դուք թեկնածու երկիր չեք», - խոստովանել է կանցլերը: