Թուրքիայի քաղաքացին հայտնվել է Հայաստանյան դատարանում՝ պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:
«Պարզվել է, որ մայիսի 23-ին Օզգյուլ Դումանը Թուրքիայի կողմից հատել է Արաքս գետը: Հաղթահարելով սահմանային ինժեներատեխնիկական կառույցները` սողանցել է փշալարերի տակով և առանց սահմանված փաստաթղթերի համապատասխան թույլտվության ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը», - հայտնում են Հայաստանի դատա-տեղեկատվական համակարգից:
Նշվում է, որ Դումանին այդ հարցում օգնել է Աբդուլբարի Կանատը, ով իր ծառայությունների համար պահանջել է 10 հազար դոլար: