Նեթանյահուն մտադիր է Իսրայելում փակել «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը

12:39     27 հուլիսի, 2017

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստվում է Իսրայելում դադարեցնել կատարական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի հեռարձակումը և փակել վերջինիս գրասենյակը: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

 ««Ալ-Ջազիրան» շարունակում է բռնություն հրահրել Տաճարի լեռան մոտ: Ես բազմիցս դիմել եմ իրավապահներին՝ կոչ անելով փակել հեռուստաալիքի գրասենյակը Երուսաղեմում», - գրել է Իսրայելի վարչապետը:

Նա հավելել է, որ եթե դա տեղի չունենա, ինքը անհրաժեշտ օրենսդրություն կմշակի «Ալ-Ջազիրային» վտարելու համար։


© armedia.am