Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ պայքարելու է Ուկրաինա վերադառնալու օրինական իրավունքի համար:
«Ես Ուկրաինայում ապրում եմ ավելի քան 13 տարի, մասնակցել եմ 3 հեղափոխության: Ես ունեմ միայն մի քաղաքացիություն՝ ուկրաինական, ևնրանց չի հաջողվի զրկել ինձ դրանից: Դա չի լինի: Ես չեմ պատրաստվում մեկ այլ վայրում մնալ և ստանալ ինչ-որ կարգավիճակ: Ես պայքարելու եմ Ուկրաինա վերադառնալու օրինական իրավունքիս համար»,- գրել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում:
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիր է ստորագրել: նշվում է, որ Վրաստանի նախկին նախագահը քաղաքացիություն ստանալու հարցաթերթիկ լրացնելիս կեղծ տվյալներ է նշել: Նա մասնավորապես նշել է, որ քննության տակ չի գտնվում ո՛չ Ուկրաինայում, ո՛չ որևէ այլ պետությունում: Սակայն իրականում Սաակաշվիլին հեռակա կարգով կալանավորված է Վրաստանում: