Արցախում առաջիկայում ձիթապտղի մեծ այգիներ կհիմնվեն

19:25     27 հուլիսի, 2017

Արցախում առաջիկայում կհիմնվեն ձիթապտղի խոշոր պլանտացիաներ: Այդ մասին հայտարարել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը՝ հակիրճ ներկայացնելով 2016-ին գյուղատնտեսության ոլորտում գրանցած հաջողությունները, բացթողումները, ինչպես նաև ընթացիկ տարվա ձեռքբերումները և անելիքները:

Նա հավելել է, որ Արցախի տարածքում արդեն կան ձիթապտղի փոքր այգիներ. Սակայն «առաջիկայում մենք կունենանք ձիթապտղի խոշոր պլանտացիաներ», հայտնում է Արցախպրեսը:

«Ձիթապտղի այգիները մեզ կապահովեն, ոչ միայն տեղական բարձրակարգ բուսական յուղով, այլև մենք կունենանք ֆինանսական մեծ հոսքերի հնարավորություններ: Պտղաբուծության մեջ ամենաեկամտաբեր ճյուղը համարվում է ձիթապտուղը: Գյուղատնտեսության հայեցակարգում ունենք պտղաբուծության զարգացման լուրջ ծրագրեր. այնտեղ մեծ տեղ է գրավում ձիթապտղի մշակումը: Ես հավատացած եմ, որ ճիշտ կազմակերպված աշխատանքի շնորհիվ ձիթապտղի այգիները հետագայում կգերազանցեն նռան այգիներին»,-ասել է Մխոյանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախում կխթանեն նռան և մեղրի արտադրության ծավալների աճը և կզբաղվեն որոշ ապրանքատեսակների բրենդավորմամբ:


© armedia.am