Մոլդովայի ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել հանրաքվեի անցկացման որոշումը

16:58     27 հուլիսի, 2017

   Մոլդովայի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել հանրաքվեի անցկացման մասին երկրի նախագահ Իգոր Դոդոնի որոշումը։

 Սահմանադրական դատարանի նախագահը, հրապարակելով վճիռը, հայտարարել է, որ հանրաքվեի դրվող հարցերը դուրս են երկրի նախագահի լիազորությունների շրջանակից, հայտնում է "Ազատությունը"։

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն այս տարվա մարտ ամսին հրամանագիր էր ստորագրել, որով նախատեսվում էր սեպտեմբերի 24-ին հանրաքվե անցկացնել մի քանի հարցերով, որոնց մեկը ենթադրում էր նախագահի լիազորությունների ընդլայնում:

Ընդդիմադիր կուսակցությունները դեմ են հանդես եկել հանրաքվեին՝ այն համարելով հակասահմանադրական:


© armedia.am