ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է վետո կիրառել ՌԴ-ի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու վարեբարյալ օրինագծի նկատմամբ։ Այդ մասին CNN-ի հետ հարցազրույցում ասել է Սպիտակ տան հասարակայնության հետ կապերի հարցերով տնօրեն Էնթոնի Սքարամուչին:
«Նա կարող է օրինագիծը ստորագրել այն տեսքով, ինչպես կա, բայց կարող է և վետո դնել ու բանակցություններ սկսել ռուսների դեմ ավելի խիստ միջոցառումների շուրջ»,- ասել է նա: