ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման հարցում վերջնական պայմանավորվածություն չկա: Այս մասին հուլիսի 27-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ նշելով, որ համանախագահների կողմից առաջարկ եղել է և այդ ուղղությամբ արտաքին գործերի նախարարները աշխատում են, սակայն դեռ վերջնական որևէ որոշում չկա:
Անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին՝ Հայաստանի կողմից զինված հարձակումների վերաբերյալ, փոխնախարարն ասել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն իր հայտարարության մեջ արձանագրել է՝ որևէ հիմք չկա այդ հայտարարությունների համար:
«Հայտնի է, թե ով է բոլորից բարձր բղավում՝ բռնեք գողին, հենց գողը և հենց գողին է ձեռնտու, որ որևէ հետաքննության մեխանիզմ չլինի, ավելին չեմ կարող ասել»,- նշել է փոխնախարարը, գրում է Panorama.am-ը:
Շավարշ Քոչարյանի խոսքերով՝ այդպիսի պահվածքի դեպքում խոսել ընդհանրապես բանակցային գործընթացում առաջընթացի մասին անիմաստ է: