Ստամբուլում փոթորկի և տեղումների պատճառով հայաշատ Շիշլի թաղամասում ավերված կաթոլիկ գերեզմանատան (հայտնի է նաև որպես հայկական գերեզմանատուն - tert.am) տարածքում պատի քանդման հետևանքով կան տուժածներ: Այս մասին հաղորդում է Թերթ.ամ-ը` հղում կատարելով թուրքական «Բիրգյուն» պարբերականին:
Նշվում է, որ բնակիչներին և փրկարարական ջոկատներին հաջողվել է դուրս բերել փլատակների տակից երեք մարդ:
Հիշեցնենք, որ Ստամբուլին պատուհասած փոթորկի, ինչպես նաև աննախադեպ կարկուտի ու առատ անձրևի տեսքով տեղումների պատճառով ամենախոշոր վնասը կրել է հայաշատ Շիշլի (պատմական Թաթավլա) թաղամասը։ Հաղորդվում է, որ հայաշատ թաղամասի բազմաթիվ շենքերի նկուղային հարկեր մնացել են ջրի տակ, վնասվել և կողաշրջվել են մեքենաներ: