Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի արձագանքը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի անսպասելի զանգին զվարճացրել է լրագրողներին: Յունկերը Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շևչովիչի և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ միգրացիոն հարցերով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ զանգ է ստացել, սակայն նա չի պատասխանել դրան:
«Ներեցե՛ք, կինս է»,-ասել է նա ու բաց թողել զանգը։
Սակայն, էկրանին նայելով, քաղաքական գործիչը նշել է, որ անտեսել է ոչ թե կնոջ, այլ Մերկելի զանգը։ «Դա Մերկելն էր», - հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը՝ ծիծաղ առաջացնելով հավաքվածների մոտ։