Իսրայելական ընդդիմադիր «Եշ Ատիդ» կուսակցության նախագահ Յիր Լապիդը հայտարարել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին՝ ի պատասխան Իսրայելի նկատմամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության, փոխանցում է Rusarminfo.ru-ն:
«Այս պահից մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը և աջակցենք քրդական անկախ պետության ստեղծմանը: Իսրայելը պետք է անի այն, ինչը չի արել Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու համար», - հայտարարել է Իսրայելի խորհրդարանում մանդատների թվով երկրորդ կուսակցության առաջնորդը:
Յիր Լապիդի խոսքերով եկել է ժամանակը հասկանալու, որ Թուրքիայի հետ բարեկամությունը մնացել է անցյալում և այլևս չի վերականգնվի: