Արաբական կոալիցիան խոցել է Մեքքայի ուղղությամբ արձակված հրթիռ

10:05     28 հուլիսի, 2017

Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական կոալիցիան խոցել է մուսուլմանների ուխտագնացության գլխավոր կենտրոն հանդիսացող Մեքքայի (Սաուդյան Արաբիա) ուղղությամբ թռչող հրթիռը, հայտնում է AFP-ն։

Գործակալության հաղորդմամբ՝ հրթիռն արձակվել էր Եմենի տարածքից և խոցվել քաղաքից 69 կմ հարավ։

Կոալիցիան այդ հարձակումն անվանել է «հաջի անցկացմանը խոչընդոտելու հութիների հուսահատ փորձ»։ 


© armedia.am