Թրամփի նկարն աճուրդում վաճառվել է մոտ 30 հազար դոլարով (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

13:38     28 հուլիսի, 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկարը, որը նա նկարել էր 2005 թվականին բարեգործական միջոցառման ժամանակ, Nate D. Sanders Auctions աճուրդի տան կողմից վաճառվել է 29 184 դոլարով:

 2005 թվականին բարեգործական միջոցառումներից մեկի ժամանակ Թրամփի նկարած գծանկարը, որում երևում է Նյու Յորքի տների ուրվագիծը՝ կենտրոնում Trump Tower-ը, արված է սև մարկերով և դրված ոսկե շրջանակի մեջ։ Նկարի տակ Թրամփի ինքնագիրն է։

Լոտի մեկնարկային գինը կազմել է 9000 դոլար։ 



© armedia.am