ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկարը, որը նա նկարել էր 2005 թվականին բարեգործական միջոցառման ժամանակ, Nate D. Sanders Auctions աճուրդի տան կողմից վաճառվել է 29 184 դոլարով:
2005 թվականին բարեգործական միջոցառումներից մեկի ժամանակ Թրամփի նկարած գծանկարը, որում երևում է Նյու Յորքի տների ուրվագիծը՝ կենտրոնում Trump Tower-ը, արված է սև մարկերով և դրված ոսկե շրջանակի մեջ։ Նկարի տակ Թրամփի ինքնագիրն է։
Լոտի մեկնարկային գինը կազմել է 9000 դոլար։