Պակիստանում դատարանն իշխանությունից հեռացրել է վարչապետին
Պակիստանի Գերագույն դատարանը հայտարարել է Վարչապետ Նավազ Շարիֆին իշխանությունից հեռացնելու մասին՝ նրա ընտանիքի անդամների հասցեին կաշառակերության մեղադրանքների պատճառով, հայտնում է BBC-ն:
Ավելի վաղ Շարիֆի ազգականների անունները հայտնվել էին այսպես կոչված Պանամայի գործում: լրատվամիջոցներում տեղեկություններ էր հայտնվել օֆշորային ընկերությունների հետ վարչապետի ընտանիքի կապերի մասին:
Նշենք, որ Նավազ Շարիֆը Պակիստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2013 թվականից: