Ձեզ ենք ներկայացնում Intellinews-ի «ՆԱՏՕ-ն դեռևս ոչ միանշանակ է ընկալվում զարգացող Եվրոպայում» (Nato still has a mixed reception in Emerging Europe) վերնագրով հոդվածը:
70 տարի շարունակ լսելուց հետո, թե ՆԱՏՕ-ն թշնամի կառույց է, նախկին կոմունիստական դաշինքի բնակչության մեծ մասը շարունակում է խառը զգացումներ ունենալ նախկին թշնամիների հանդեպ, նույնիսկ եթե աշխարհաքաղաքականությունն այժմ արմատապես փոխվել է:
Զարմանալի չէ, որ Ռուսաստանն է այն երկիրը, որտեղ քաղաքացիների մեծամասնությունը համարում է, որ ՆԱՏՕ-ն սպառնալիք է: ՌԴ բնակչության 67 տոկոսը կարծում է, որ ռազմական դաշինքը սպառնալիք է, և միայն 3 տոկոսը գտնում է, որ այն պաշտպանիչ դեր ունի: Ռուսների մնացած 20 տոկոսը կարծիք չեն հայտնում այդ հարցի շուրջ:
Ռուսաստանում ՆԱՏՕ-ի նկատմամբ վերաբերմունքը վերջին 5 տարում էլ ավելի է վատթարացել: Դա, իհարկե, առաջին հերթին կապված է 2014 թ.-ի ուկրաինական ճգնաժամի հետ:
Սակայն ուշագրավ է, որ շատ ուկրաինացիներ ևս ՆԱՏՕ-ն դիտում են որպես սպառնալիք (35%), իսկ որպես պաշտպան՝ ընդամենը (29%): Եվ դա, չնայած արևելքում ընթացող պատերազմին և կառավարության այն լայնածավալ հռետորաբանությանը:
Ինչպես բացատրում է Gallup-ը, դա կապված է այն հանգամանքի հետ, որ ուկրաինացիների մեծամասնությունը հիասթափություն ապրեց ՆԱՏՕ-ից և ընդհանրապես Արևմուտքից, քանի որ վերջիններս այդպես էլ չկարողացան դուրս քաշել Ուկրաինան խոր ճգնաժամից և օգնել, ինչպես խոստացել էին:
Բելառուսը, ըստ լրատվամիջոցի, շարունակում է մնալ «չբարեփոխված և չինտեգրված», հետևաբար զարմանալի չէ, որ ՆԱՏՕ-ն շարունակում է կասկածելի երևույթ լինել բելառուսցիների կեսից ավելիի համար (54%):
Մյուս հետխորհրդային երկրները, որտեղ բնակչության զգալի մասը դեռևս ՆԱՏՕ-ն որպես սպառնալիք են դիտում, համարվում են Ղազախստանը (31%), Ղրղըզստանը (30%), Մոլդովան (27%), Հայաստանը (20%) և Տաջիկստանը (34%): Իսկ միակ հետխորհրդային երկիրը, որը ՆԱՏՕ-ն դիտում է դրական լույսի ներքո (բացի այն պետություններից, իհարկե, որոնք այժմ իրենք են անդամակցում կառույցին), Ադրբեջանն է, որտեղ 21%-ը ՆԱՏՕ-ն դիտարկում են որպես պաշտպան, և միայն 16%-ն է համարում, որ այն վտանգ է ներկայացնում իրենից:
Վրաստանի քաղաքացիների միայն 8% է տեսնում ՆԱՏՕ-ն որպես սպառնալիք, ինչը սպասելի է 2008 թ. Ռուսաստանի հետ մեկ շաբաթվա պատերազմից հետո, իսկ 37% -ը կառույցը դիտում է որպես պաշտպան:
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի այլ երկրներում իրավիճակը շատ տարբեր է: ՆԱՏՕ-ի ամենաբարձր աջակցությունը Կոսովոյում է, որտեղ բնակչության 90%-ը կառույցը որպես պաշտպան է դիտում և միայն 3%-ը` որպես սպառնալիք:
Կենտրոնական Եվրոպայում թերևս միակ երկիրը, որը ՆԱՏՕ-ն ավելի շատ տեսնում է որպես սպառնալիք, քան որպես պաշտպան, Սերբիան է (64%-ը 6%-ի դեմ), որը Ռուսաստանի երկարատև դաշնակիցն է, և Մոնտենեգրոն (29%-ը 21%-ի դեմ):
Հոդվածին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ :