ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ Տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնից հեռացրել է Ռայնս Պրիբուսին և նրա փոխարեն նշանակել է ԱՄՆ Ազգային անվտանգության նախարար Ջոն Քելլիին։
Նոր նշանակման մասին նա հայտնել է թվիթերյան իր էջում՝ շնորհակալություն հայտնելով Պրիբուսին։
Համարվում է, որ Քելլին նշանակվել է նախագահի և Հանրապետական կուսակցության մեջ հարաբերությունները կարգավորելու համար։ Իսկ Պրիբուսի հեռացումը պայմանավորված է եղել վերջերս Հանրային կապերի դեպարտամենտի ղեկավար Էնտոնի Սկարամուչչի այն հայտարարությունից հետո, որ Պրիբուսն ինֆորմացիայի արտահոսքի աղբյուր է դարձել։ Բացի այդ, Պրիբուսը կորցրել է Թրամփի վստահությունը, քանի որ նախագահի մի շարք օրենսդրական նախաձեռնություններ մերժվել են Կոնգրեսում։