Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Գանձասարի վանական համալիրում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, նախատեսվում է հացի մշակույթի թանգարան հիմնել:
«Առաջիկայում նպատակ ունենք Գանձասարի վանական համալիրում հացի մշակույթի թանգարան ստեղծել, որ կարողանանք ողջ աշխարհին ներկայացնել, թե հայոց բարձրավանդակում հացի մշակույթը զարգացման ինչ փուլեր է անցել: Դրանով մենք նաև կիրականացնենք հացի մշակույթի քարոզչություն. այդ աշխատանքները նախապատրաստական-գծագրական փուլում են»,- «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի թեմի փոխառաջնորդը: