ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ստորագրել օրենքը, որով Ռուսաստանի դեմ նոր ծավալուն պատժամիջոցներ են սահմանվում և ընդլայնվում են նախկինում գործող սահմանափակող միջոցառումները, հայտնում է Artsakhpress-ը:
«Նախագահ Դոնալդ Թրամփն ուսումնասիրել է օրինագծի նախկին տարբերակները, և խնդրել է փաստաթղթում չափազանց կարևոր տարրերի փոփոխություններ կատարել: Հիմա նա ծանոթացել է վերջնական տարբերակի հետ և հաշվի առնելով, որ իր առաջարկած ուղղումները կատարվել են, օրենքը հաստատել է ու մտադիր է այն ստորագրել»,- նշված է Սպիտակ տան մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ: