Երեկ՝ հուլիսի 28-ին, Տավուշի մարզի Պառավաքար գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով՝ վիրավորումից հետո զինծառայողը տեղափոխվել է Բերդի հոսպիտալ, վիճակը գնահատվել է կայուն: