Հուլիսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական սահմանին հարաբերական հանգիստ իրադրությունը պահպանվել է: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 180 անգամ՝ շփման գծի հյուսիսային ուղղությամբ, հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև 60 միլիմետրանոց ականանետեր: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: