Բողոքի երթ Ստամբուլում. կանայք դեմ են ավանդական հագուստին

09:11     30 հուլիսի, 2017

Հարյուրավոր կանայք Ստամբուլում մասնակցել են բռնության և ավանդական հագուստ կրելու տղամարդկանց պահանջի դեմ անցկացվող բողոքի երթին, հաղորդում է ՐԻԱ Նովոստի գործակալությունը:

"Մենք չենք ենթարկվի, չենք լռի: Մենք կհաղթենք ընդվզման միջոցով". նման կոչերով է հանդես եկել կանանց բազմությունը: Կանայք ջինսե տաբատներով կախիչներ են պահել իրենց ձեռքերում: Ինչպես հաղորդվում է, երթը ստացել է "Մի' կպիր իմ կերպարին" անվանումը:

Երթի մասնակիցները գործակալությանը պատմել են բռնությունների մասին, որոնց ենթարկվում են ոչ ավանդական հագուստ կրելու համար:

Նշվում է նաև, որ շաբաթօրյա երթին մասնակցել են նաև սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

 


© armedia.am