ՆԱՏՕ «Արժանի գործընկեր-2017» զորավարժություններ` Վրաստանում

19:31     30 հուլիսի, 2017

Վրաստանում պաշտոնապես մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր-2017» (Noble Partner-2017) զորավարժությունները, հայտնում է Спутник Грузия-ն:

Բացման արարողությունը տեղի է ունեցել «Վազիանի» ռազմակայանում։

Նշենք, որ «Noble Partner» զորավարժությունները Վրաստանում անցկացվում են արդեն երրորդ անգամ։

Այս տարի զորավարժությունները լինելու են ամենածավալունը։ Մասնակցում են 8 երկրի՝ Հայաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Սլովենիայի և Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 2800 զինվորականներ:

Հայաստանից զորավարժություններին մասնակցում է 40 զինվորական։


© armedia.am