ԱՄՆ-ի դեմ նոր հակապատժամիջոցների շրջանակում Ռուսաստանն իր տարածքում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմը կկրճատի 755 աշխատակցով: Սյս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հազարից ավելի աշխատակիցներ՝ դիվանագետներ և տեխնիկական աշխատողներ, աշխատել և մինչև հիմա էլ դեռ աշխատում են Ռուսաստանում, 755-ը ստիպված են դադարեցնել իրենց գործունեությունը ՌԴ-ում», - նշել է Պուտինը։
Այսպիսով, Ռուսաստանում ամերիկացի դիվանագետների թիվը կհավասարեցվի ԱՄՆ-ում աշխատող ռուս դիվանագետների թվին։