Բրիտանացի նկարիչ Ալֆի Ռեդլին երկու տարվա ընթացքում նախագծել ու հավաքել է քանդակ դանակներից, որոնք օգտագործվել են հանցագործություններում ամբողջ Անգլիայի ու Ուելսի տարածքում, հաղորդում է TJ-ն։
Դանակները քանդակագործին տրամադրել են ոստիկանական բաժանմունքները ու Շրոփշիրի մետաղի մշակման կենտրոնը, որը գործարկել է «Փրկիր կյանք, հանձնիր դանակդ» անանուն ծրագիրը։ Որոշների վրա փորագրված են զոհերի անունները:
Դանակները մաքրված են «կենսաբանական նյութից» ու բթացված։
Քանդակն ավարտելուց հետո Ռեդլին դիմել է կառավարությանը՝ խնդրելով քանդակը տեղադրել Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում։