Վենեսուելայում բողոքի ակցիաների զոհն է մեկ օրում դարձել 13 մարդ՝ չնայած անվտանգության ուժեղացված միջոցառումներին, որոնցով ուղեկցվել է կիրակի ազգային սահմանադիր ժողովի ընտրությունների անցկացումը։ Նշենք, որ Սահմանադիր ժողովում ընդդիմության ոչ մի ներկայացուցիչ չի ընտրվել:
Այդ խորհուրդի ձևավորումը հնարավորություն կտա Մադուրոյին փոփոխել սահմանադրությունը՝ մեծացնելով նախագահի լիազորությունները։ Նման ծրագրերը մեծ դժգոհությունների ալիք են առաջացրել երկրում, սկսվել են զանգվածային ցույցեր: Երկրում մոտ 4 ամիս շարունակվող բողոքի ակցիաների զոհերի ընդհանուր թիվը հայտնի չէ, սակայն այն գերազանցում է 110-ը։