Լոս Անջելեսում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կան տուժածներ

11:51     31 հուլիսի, 2017

Լոս Անջելեսում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Միջադեպի հետևանքով առնվազն 9 մարդ է տուժել, հայտնում է Fox News-ը։

Հեռուստաալիքի փոխանցմամբ ոստիկանությունը ձերբակալել է վարորդին: Ոստիկանությունում նշում են, որ միջադեպը հանդիսանում է դժբախտ պատահար. ենթադրվում է, որ վարորդը հարբած է եղել:


© armedia.am