Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն և Եգիպտոսը համաձայն են Կատարի հետ երկխոսության միայն եթե Դոհան դադարեցնի աջակցություն ցուցաբերել ահաբեկչությանը: Այս մասին հայտարարել է Բահրեյի ԱԳ նախարար Խալեդ բեն Ահմեդ Ալ Խալիֆան Մանամայում ԱԳ նախարարների քառակողմ հանդիպման արդյունքում, փոխանցում է Deutsche Welle-ն:
«4 երկները պատրաստակամություն են հայտնում Կատարի հետ երկխոսություն սկսելու պայմանով, որ վերջինս անկեղծ ցանկություն դրսևորի դադարեցնելու ահաբեկչության աջակցումն ու ֆինանսավորումը, հրաժարվի այլ երկրների ներքին գործերին միջամտելուց և պատասխանի ահաբեկչության դեմ պայքարի ջանքերի ամրապնդմանն ուղղված 13 պահանջներին», - հայտարարել է նա:
Հունիսի սկզբին Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն և Եգիպտոսը հայտարարեցին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ նրան մեղադրելով ահաբկչություն հովանավորելու մեջ: