ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները Չինաստանի նկատմամբ սահմանափակող միջոցառումներ են մշակում: Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրներին:
Նրանց տվյալներով, Պեկինի դեմ պատժամիջոցների վերջնական փաթեթը պատրաստ կլինի արդեն այս շաբաթ: Դրանք կարող են վերաբերել առևտրի սահմանափակումներին և տնտեսական այս միջոցառումների:
Նշվում է, որ Չինաստանի դեմ պատժամիջոցմներ սահմանելու որոշումը պայմանավորված է այդ թվում նաև Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակով և նրա միջուկային ծրագրով: Վաշինգտոնը կարծում է, որ Չինաստանը բավարար քայլեր չի ձեռնարկում Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրին խոչընդոտելու համար: