Ռոնալդուին սպառնում է 7 տարվա ազատազրկում

12:17     1 օգոստոսի, 2017

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին սպառնում է առնվազն 7 տարվա ազատազրկում, եթե նրա մեղքն ապացուցվի ամբողջությամբ: Նրան մեղադրում են հարկերից խուսափելու մեջ. Հարկերից խուսափելու ընդհանուր գումարը կազմում է 14.7 մլն եվրո:

Նշվում է, որ եթե Ռոնալդուն ամբողջությամբ վճարի պարտքն ու տուգանքները, պատժի ժամկետը կարող է մի քանի անգամ կրճատվել: Դրա համար ֆուտբոլիստը ժամանակ ունի մինչև օգոստոսի 11-ը:


© armedia.am