ԱՄՆ-ը կանգնած է Վրաստանի կողքին. Թրամփ

11:39     1 օգոստոսի, 2017

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Թբիլիսիում պաշտոնական ընթրիքի ժամանակ Վրաստանի իշխանություններին է փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձըՓենսը մեջբերել է Թրամփի խոսքն առ այն, որ «ԱՄՆ-ը կանգնած է Վրաստանի կողքին», փոխանցում է Интерфакс-ը:

ԱՄՆ փոխնախագահը երկուշաբթի երեկոյան երկօրյա այցով ժամանել է Վրաստան: Այսօր նա պաշտոնական հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, պատրիարք Իլյա Երկրորդի, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Փենսը մտադիր է այցելել նաև Վրաստանում անցկացվող «Արժանապատիվ գործընկեր-2017» զորավարժություններին:


© armedia.am