Ջորջ Քլունիի հիմնադրամն ու ՅՈւՆԻՍԵՖ-ը 2.3 մլն դոլար կնվիրաբերեն սիրիացի փախստականներին

13:43     1 օգոստոսի, 2017

Դերասան Ջորջ Քլունիի բարեգործական հիմնադրամն ու ՅՈւՆԻՍԵՖ-ը 2.25 մլն դոլար կտրամադրեն Լիբանանի դպրոցներին՝ սիրիացի փախստականների դպրոցների համար, հայտնում է Քլունիի հիմնադրամի մամուլի ծառայությունը:

«ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ գործընկերությունը 7 պետական դպրոցներին կօգնի տրամադրել ուսման հնարավորություն մոտ 3000 աշակերտ-փախստականներին, ովքեր այս տարի դպրոց չեն գնում», - հայտնել է հիմնադրամը։

Հիմնադրամի գնահատականով՝ Լիբանանում գտնվող 200 հազար սիրիացի երեխաներ այժմհնարավորություն չունեն հաճախելու դպրոց։


© armedia.am