Տավուշի մարզում՝ Իջևանի սահմանգոտում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող:Panorama.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին։ Այս պահին նա Իջևանի բժշկական կենտրոնից տեղափոխվում է Երևան», - ասաց նա։