«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Ռաքքայում նկարահանված 30 րոպե տևողությամբ քարոզչական տեսանյութ է հրապարակել: Middle East Media Research Institute մոնիտորինգային ծառայությունն ուսումնասիրել է տեսանյութը, ինչի արդյունքում հետաքրքիր եզրահանգումների է եկել:
Տեսանյութում, որը նկարահանված է արհեստավարժ մակարդակով, ԻՊ-ն կոչ է անում Ռաքքայի բնակիչներին՝ ոչ մի կերպ չհամագործակցելու Քրդստանի բանվորական կուսակցության «աթեիստների» և Սիրիական ժողովրդավարական ուժերի հետ:
Հիմնական ուշադրությունը տեսանյութում ԻՊ-ն հրավիրել է իր կազմում գործող օտարերկրացի ահաբեկիչների վրա, որոնց մեջ երևում են երկու ադրբեջանցի ահաբեկիչներ: Նրանցից մեկը վիրավորվելուց հետո հաշմանդամ է դարձել: Տեսանյութում երևում է թե ինչպես է ադրբեջանցի գրոհայինը իր հաշմանդամ ընկերոջը նստեցնում պայթուցիկով լցոնված ավտոմեքենան, որը պայթեցնում են Ռաքքա մուտք գործող քրդերի դիրքերի մոտ: